Jump to content

Լուսինե Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսինե Աղաջանյան
Ծնվել էմարտի 2, 1975(1975-03-02) (49 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
ԱնդամակցությունՀԳՄ
Լուսինե Աղաջանյան Վիքիդարանում

Լուսինե Աղաջանյան (մարտի 2, 1975(1975-03-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի։ ՀԳՄ անդամ՝ 2016 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի մարտի 2-ին Լենինական քաղաքում։ 1997 թվականին ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը։ Ուսանողական տարիներին, որպես լավագույն հայագետ արժանացել է Իսկուհի Էմիրյանի անվան մրցանակի։ Գրել է բանաստեղծություններ, պիեսներ, պատմվածքներ, հեքիաթներ, տպագրվել Հայաստանի մանկապատանեկան «Պիոներ կանչ» թերթում, «Պիոներ» ամսագրում։ Տպագրվել է «Եղեգան փող», «Գրական թերթ», «Կումայրի», «Անցուդարձ», «Համայնապատկեր», «Նարցիս» թերթերում և ամսագրերում, «Կամուրջ» տարեգրքում, «Անցյալը չի լռում գրքում», «Կայարան» գրական հանդեսում, բանաստեղծությունները ռուսերեն թարգմանությամբ տպագրվել են «Շիրակ երկրի պոեզիան» և «Հայաստանի կանանց քնարերգությունը» ալմանախներում։ Նրա ստեղծագործություններն ընդգրկվել են նաև «Գրական Գյումրի» և «101 աղոթք հիշատակի», «Սիրոյ մատեան» գրքերում, «Հանդիպում», «Արձակ դաշտեր» և «Սրտագիր» ալմանախներում։

2023 թվականին ավարտել է ՇՊՀ մագիստրատուրան հոգեբանություն մասնագիտությամբ՝ ստանալով հոգեբան-հոգեթերապևտի որակավորում[1]։

  • Հույզերի հեղեղ (բանաստեղծություններ), 2013։
  • Վերհիշումներ (արձակ), 2015։
  • Ջիգրեխելառ Գյումրի, 2018։
  • Էրթանք ապրելու, 2020։
  • Լուսնային վարիացիաներ, 2023։
  • Ծոցագրքի խուտուտներ, 2023։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, 2023, էջ 15։